Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Ժողովուրդ չկա, բայց լի՛քը ՄԱՐԴ կա

Ժողովուրդ չկա, բայց լի՛քը ՄԱՐԴ կա
11.06.2024 | 17:54

Երեկոյան, համարյա երկու օր չքնած, հոգնած նստած ենք բորդյուրին:

Դե «топ точно» կղերոֆեոդալ նարկոբարոնի տեսքով` աչքերներս ուռած ու կարմրած:

Մեկ էլ մի սպիտակամազ հոպար թե բա`

- Տղեք, տունս քիչ վերև` Սունդուկյան փողոցում է: Եկեք գնանք մի քիչ հանգստացեք, ցայվեք, թարազուի եկեք, ձեր տան պես ազատ...

Ասում ենք.

- Չէ՛, լավ է, ձյաձ ջան, մերսի շատ, քաղաքից ենք, հեսա քիչ հետո կիջնենք տուն, կհանգստանանք մի քանի ժամ ու էլի կգանք:

Կողքից մի ուրիշ ձյաձ.

- Տղե՛ք ջան, ես վափշե մոտիկ եմ ապրում` Դեմիրճյան փողոցում, հեսա երկու քայլ ա, գնանք մեր տուն էլի:

Ձյաձ Ռաֆիկն ու ձյաձ Հարությունը...

Էն որ հասկանում ես, որ անկախ ամեն ինչից, իզուր չի էս ամեն ինչը:

Արժեքներ են պեղվում:

Ժողովուրդ չկա, բայց լի՛քը ՄԱՐԴ կա:

Արտ ԴԵՄԻՐՃՅԱՆ

Դիտվել է՝ 6050

Մեկնաբանություններ